ՄԱՏՈՒՌ (< հուն. բαρτԷ υvριον – վկայարան բառից), վաղ միջնադարում աղոթատեղի, շինված վկայի՝ նահատակի գերեզմանի կամ մասունքների վրա, ինչպես նաև նրա հիշատակին: Հետագայում մատուռ են անվանել ընդհանրապես փոքր եկեղեցիները, սակայն իրականում մատուռի և եկեղեցու տարբերությունը ոչ թե մեծությունն է, այլ մատուռի հիմքերը օրհնված և օծված քարերով նվիրագործված չլինելը: Մատուռները խաչաձև, կլոր, բազմանիստ կամ ուղղանկյուն հատակագծով, գմբեթավոր կամ թաղածածկ, խորանով կամ առանց խորանի առանձին կանգնած եկեղեցատիպ կառույցներ են բնակավայրերում, վանքերի համալիրներում, ճանապարհների վրա, գերեզմանոցներում, բարձունքների գագաթին: Միջնադարյան Հայաստանի մատուռների (մեծ մասամբ նաև Թուխ Մանուկ կոչվող) տարածված ձևը թաղածածկ դահլիճն է՝ արլ. կիսաշրջանաձև կամ ուղղանկյուն խորանով: Մատուռներ են կոչվում նաև եկեղեցիների օծված ավանդատները, որոնք պատարագամատույց անշարժ սեղան ունեն:
Հասրաթյան Մ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Օրմանյան Մ., Ծիսական բառարան, Ե.,1992:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am