ՄԱՅՐԱՎԱՆՔ, ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մոտ: Հիշատակվում է VII դարից՝ կապված վանահայր Հովհան Մայրավանեցու (Մայրագոմեցի) հետ: Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսը միակամության հարցում իրեն ընդդիմացած և Մայրավանք քաշված Հովհան Մայրավանեցուն անարգելու նպատակով վանքն անվ անել է «Մայրագոմ», իսկ Հովհանին՝ «Մայրագոմեցի»Մայրավանքի սրբատաշ բազալտից կառուցված Ս. Աստվածածին եկեղեցին (XI–XII դդ.) մեկ զույգ արմ. մույթերով գմբեթավոր դահլիճ է, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով: Բեմի վեմքարի տեղ խաչքար է դրված: Եկեղեցու հվ-արմ. և հս. Կողմերում միաբանության շենքերի ավերակներն են:


                                                                                Հասրաթյան Մ.

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002

Սեբեոս, Պատմութիւն, Ե., 1979: 

Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890: 

Սարգսյան Գ., Մայրավանք, «Էջմիածին», 1958, դ 4:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am