Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Մելիտե Ա Մանազկերտցի

 ՄԵԼԻՏԵ Ա ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻ (ծ. թ. անհտ –456), Ամենայն հայոց կաթողիկոս 452-ից: Հաջորդել է Հովսեփ Ա Հողոցմեցուն: Աղբիանոսյանների տոհմից: Մասնակցել է Շահապիվանի 444-ի (որպես երեց) և Արտաշատի 449-ի (որպես եպիսկոպոս) ժողովներին: Վարել է չափավոր, հաճախ Գրիգոր Ա Լուսավորչի տոհմի շառավիղներին հակընդդեմ քաղաքականություն: Կաթողիկոսական գահին Մելիտե  Ա Մանազկերտցուն հաջորդել է Մովսես Ա Մանազկերտցին:


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն. Թուղթ Վահան Մամիկոնյանին, Ե., 1982: 

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am