ՄԵՌԵԼՈՑ, Հիշատակ մեռելոց, Հայ եկեղեցու սահմանած՝ աղոթքի և հիշատակության հինգ օրերը՝ նվիրված ննջեցյալներին: Հաջորդում են Տաղավար տոներին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, ս. Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն ս. Աստվածածնի, Խաչվերաց: Այս տոներից անմիջապես հետո՝ երկուշաբթի օրերը, գերեզմանատների մատուռներում ննջեցյալների հոգիների հանգստության համար մատուցվում է Պատարագ: Հավատացյալ ժողովուրդն այցելում է հարազատների գերեզմանները, օրհնել է տալիս, խունկ ծխում՝ ի նշան քրիստոնեական հավատքի, որ Վերջին դատաստանին մեռելների հարություն է լինելու, և յուրաքանչյուր ոք տեսնելու է իր հարազատներին:
Գերեզմաններ այցելելու և գերեզմանօրհնեքը՝ հոգեհանգիստը, կատարելու բուն նշանակությունն ավետումն է, թե Հիսուսի օրինակով արդեն իսկ հաստատված է մեռելների հարությունը քրիստոսյան՝ անապակ մարմնով:
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Օրմանյան Մ., Ծիսական բառարան, Ե., 1992:
Մանուկյան Ա., Հայ եկեղեցու տոները, Թեհրան, 1996:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am