ՄԵՍՐՈՊ Ա ԱՐՏԱԶԵՑԻ (ծ. թ. անհտ –1372), Ամենայն հայոց կաթողիկոս 1359-ից: Հաջորդել է Հակոբ Բ Անավարզեցուն: Մեսրոպ Ա Արտազեցի եղել է Արտազի եպիսկոպոսը և Ս. Թադե վանքի առաջնորդը: Իր հայրապետական գործունեությամբ պայքարել է կաթոլիկ. դիրքորոշման դեմ և պաշտպանել Հայ եկեղեցու դավանությունն ու հնավանդ ավանդույթները: Գումարել է Սսի 1361-ի ժողովը՝ 1307-ի Սսի և 1309-ի Ադանայի ժողովների լատինամոլ որոշումների հետևանքով ժողովրդի և հոգևորականների միջև ծագած հուզումները հարթելու և կաթոլիկ. ծեսերի դեմ պայքարելու նպատակով: 1364-ին հատուկ կոնդակով հիմնել է լեհահայոց արքեպիսկոպոսական թեմը:
Կարապետյան Ա.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Չամչյանց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786:
Սիմեոն Երեվանցի, Ջամբռ, Վաղպատ, 1873:
Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am