ՄԻՆԱՍ Ա ԱԿՆԵՑԻ (ծ. թ. անհտ – 12.5.1753), Ամենայն հայոց կաթողիկոս 1751-ից: Հաջորդել է Ղազար Ա Ջահկեցուն: Սկզբում եղել է Մշո Ս. Կարապետ վանքի առաջնորդ, 1749– 1751-ին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք: Ղազար Ա Ջահկեցի կաթողիկոսի մահից հետո Մայր աթոռի միաբանությունը դիմել է Կ. Պոլսի հայոց պատրիարքությանը՝ Մինաս  Ա Ակնեցուն կաթողիկոս ընտրելու ցանկությամբ: Պոլսահայության համաձայնությամբ պատրիարքը մեկնել է Էջմիածին և սեպտեմբերի  15-ին օծվել կաթողիկոս:

Կաթողիկոս դառնալով՝ Մինաս  Ա Ակնեցին վերջ է տվել Էջմիածնի միաբանությունում հոգևորականների միջև բուն դրած թշնամանքին:

Կաթողիկոսական գահին Մինաս  Ա Ակնեցուն հաջորդել է Աղեքսանդր Բ Բյուզանդացին:

                                                                                    Դևրիկյան Վ.

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am