ՄԽԻԹԱՐՅԱՆ Աբել (1804–1873, Վաղարշապատ), արքեպիսկոպոս, Տրապիզոնի հայոց հոգևոր առաջնորդ, հայագետ-պատմաբան: Ուսանել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում, դարձել Մայր աթոռի միաբանության անդամ, վարել հոգևոր ու կրթական պաշտոններ (նաև Կ. Պոլսում): Հիմնադրել է «Թանգարան Հայկազյան» ընկերությունը, եղել «Արարատ»-ի առաջին խմբագիրը, աշխատակցել «Կռունկ Հայոց աշխարհին», «Բանասեր» և այլ պարբերականների: Առանձին գրքերով հրատարակվել են «Ճանապարհորդութիւն յԱնի» (1855), «Պատմութիւն մենաստանին Հառիճոյ ի Շիրակ» (1856), «Վէպ գաղթականութեան հայոց Տրապիզոնու» (1857), «Անուշաւան ի գերեւարս» (1860), «Ճանապարհորդութիւն ի Դավրէժ» (1861), «Հայոց ազգի քաղաքական վիճակը միջին դարերէն» (1862), «Պատմութիւն ժողովոց Հայաստանեայց եկեղեցւոյ...» (1874), «Վաղարշապատ քաղաքամայր Հայաստանի...» (1874), «Կաթուղիկէ Մայր եկեղեցի Վաղարշապատայ...» (1875) երկերը:
Տեր-Ստեփանյան Ա.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am