ՄՈՎՍԵՍ Բ ԵՂԻՎԱՐԴԵՑԻ (ծ.թ. անհտ – 604), Ամենայնհայոց կաթողիկոս 574-ից: Հաջորդել է Հովհաննես Բ Գաբեղենցուն: Նրա օրոք գործածության մեջ է դրվել Հայոց տոմարը, որն ընդունվել էր դեռևս 551-ին: 591-ին Բյուզանդիայի կայսր Մորիկը (Մավրիկիոս) ժողով է գումարել Կ. Պոլսում և Մովսես Բ Եղիվարդեցուց պահանջել, որ Հայ եկեղեցին ընդունի քաղկեդոնականություն. նպատակն էր Հայ եկեղեցին միացնել բյուզանդականին և գաղափարապես ամրապնդել կայսրության տիրապետությունը Հայաստանում: Սակայն Մովսես Բ Եղիվարդեցին մերժել է այդ առաջարկը, որից հետո կայսրը Հայաստանի բյուզանդական մասում ստեղծել է հակաթոռ կաթողիկոսություն՝ կաթողիկոս նշանակելով Հովհաննես Բագարանցուն (591–611), որի աթոռանիստն էր Կոտայք գավառի Ավան գյուղաքաղաքը (տես Ավանի կաթողիկոսություն):
Կաթողիկոսական գահին Մովսես Բ Եղիվարդեցուն հաջորդել է Աբրահամ Ա Աղբաթանեցին:
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am