ՄՈՒՇԵ Ա ԱՅԼԱԲԵՐՑԻ [ծ. թ. անհտ, գ. Այլաբերք (Կոտայք գավառ) – 534], Ամենայն հայոց կաթողիկոս 526-ից: Հաջորդել է Սամվել Ա Արծկեցուն: XIII դ. պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի վկայությամբ, Սյունիքի եպս. Մուշեի մահից հետո Սյունյաց նախարարի այրին՝ Սահակիա իշխանուհին, Մուշե Ա Այլաբերցուն հրավիրել է Սյունիք՝ եպիսկոպոսական ընտրություններ անցկացնելու: 526-ին Մուշե Ա Այլաբերցին մեկնել է Սյունիք, գումարել ընտրական ժողով և հայր Երիցակին ձեռնադրել եպիսկոպոս (Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, 1912):
Կաթողիկոսական գահին Մուշե Ա Այլաբերցուն հաջորդել է Սահակ Բ Ուղկեցին:
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Շատ դիտել են
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶ
Դիտումներ - 957
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am