ՆԱՎԱԿԱՏԻՔ, Նավակատիկ (նոր կերտել, նոր շինել), կրոնական իմաստով՝ Նորաշեն տաճարի, եկեղեցու, ավելի լայն իմաստով՝ տան, ամեն նորի բացման, տարեդարձի ու նվիրագործության հանդես: Նավակատիք է նոր ավարտված եկեղեցու առաջին նվիրագործությունը, ինչպես նաև՝ նվիրագործության տարեդարձը:
Հայ եկեղեցին Նավակատիքները սկսել է կատարել կամ հիշատակել մեծահանդես տոների նախընթաց պահքի խստությունը մեղմացվում է՝ առանց այն ամբողջովին վերացնելու, այսինքն՝ մսեղենը խստիվ արգելելով՝ ներվում է ձկնեղենի ու կաթնեղենի կիրառությունը Պատարագի մատուցումից հետո: Դրանից ելնելով էլ՝ մեղմացված պահքի կերակուրը նույնպես Նավակատիք է կոչվում: Այդպես է նաև Հայ եկեղեցու հինգ Տաղավար տոների նախընթաց օրերին: Այսինքն՝ Վարդավառի, Աստվածածնի Վերափոխման ու Խաչվերացի նախընթաց շաբաթ օրերին, առավոտյան Պատարագից հետո, իսկ Ս. Ծննդյան ու ս. Զատկի ճրագալույցներին, երեկոյան Պատարագից հետո կաթնեղեն ու ձկնեղեն գործածելը նույնպես Նավակատիք է նշանակում: Նավակատիք իբրև առանձին տոն նշվում է Խաչվերացի տոնի նախընթաց շաբաթ օրը, IV դ. բյուզանդական կայսրուհի Հեղինեի նախաձեռնությամբ
Երուսաղեմի Ս. Հարություն մեծ տաճարը շինվելուց հետո այն նվիրագործելու և օծելու տարեդարձի օրը, որն ամբողջ քրիստոնյա աշխարհի համար կարևոր հիշատակ է:
Ղազարյան Ա.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Շատ դիտել են
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶ
Դիտումներ - 957
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am