ՆԵՐՍԵՍ ՊԱԼԻԱՆԵՆՑ, Պալիենց, Պալենց, Պալոն, Պաղոն (XIII դ. վերջ, Սիս –1363, ենթադրվում է՝Մանազկերտ), մատենագիր, ունիթորական շարժման ներկայացուցիչ: 1330-ական թթ. եղել է Ուրմիայի եպիսկոպոս: Հարելով հայ ունիթորն երին (տես Ունիթորություն)՝ հրաժարվել է Հայ առաքելական եկեղեցու շնորհած եպիսկոպոսական կոչումից: 1336-ին մեկնել է Կիլիկիա, Կարինի Սիմեոն Բեկ եպիսկոպոսի և ուրիշ համախոհների հետ քարոզել կաթոլիկություն, լատինական եկեղեցու ծեսով մկրտել հայերին:
Հայոց պատմությունը դիտելով իբրև ընդհանուր պատմության մաս՝ թարգմանության մեջ զետեղել է հայոց պատմությանն առնչվող ժամանակագրական տեղեկություններ, վերջում կցել հայ կաթողիկոսների, թագավորների, իշխանների անվանացանկերը, որոնք կազմելիս օգտվել է Մովսես Խորենացու և Եվսեբիոս Կեսարացու երկերից: Ներսես Պալիանենցը թարգմանել է նաև լատիներեն Մաշտոցը (ծիսարան): Թարգմանությունների բնագրերը պահվում են Երևանի և Վենետիկի Մխիթարյանների մատենադարաններում:
Տեր-Վարդանյան Գ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Չամչյանց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786:
Ալիշան Ղ., Հայապատում, Վնտ., 1901:
Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914:
Մանր ժամանակագրություններ. XIII–XVIII դդ., հ. 2, կազմ. Վ. Հակոբյան, Ե., 1956, էջ 196–206:
Վարդանյան Յու., Ներսես Պալիանենցին վերագրվող ժամանակագրական մի ցանկի մասին, ՊԲՀ, 1980, դ 3:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am