«ՆՈՐ ԴՐԱԶԱՐԿ», ամսաթերթ: Լույս է տեսնում 1984-ից, Անթիլիասում (Լիբանան): Հայաստանյայց եկեղեցու կիրակնօրյա դպրոցների վարչության պաշտոնաթերթ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հրատարակություն, «Դրազարկ» ամսագրի շարունակությունը: Ամսաթերթի նպատակն է Հայ առաքելական եկեղեցու վարդապետության տարածումն ու կրոնական դաստիարակության սերմանումը:
Կիլիկիայի կաթողիկոսության հովանու ներքո գործող կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների համար տպագրում է կրոնական, եկեղեցական ու մանկավարժական անհրաժեշտ գիտելիքներ, համակարգում կաթողիկոսության թեմերի դպրոցների աշխատանքը: «Նոր Դրազարկ»-ը հրատարակում է նաև սուրբգրային, եկեղեցական, մանկավարժական բնույթի նյութեր, կիրակնօրյա դպրոցների առօրյան լուսաբանող հոդվածներ ևն: Հատուկ ուշադրություն է նվիրում ազգային կրոնական ծեսերին, արարողություններին, Հայ եկեղեցու դավանական նկարագրին, սրբերին, տոներին: Տպագրել է Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական կոնդակներն ու կրոնական բովանդակությամբ հոդվածները, Ս. վրդ. Սարգիսյանի, Ն. արք. Բախտիկյանի, Զ. եպս. Ազնավուրյանի, Գ. վրդ. Խաչերյանի, Ն. սրկ. Պերպերյանի և այլոց հոդվածները, քարոզներն ու զրույցները: Տպագրում է գեղագիտական ստեղծագործություններ, թարգմանություններ եվրոպական կրոնական գրականությունից: Անդրադառնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի (Լիբանան, Կիպրոս, Բերիա, Հունաստան, Քուվեյթ, Հյուսիսային Ամերիկա), կիրակնօրյա դպրոցների հանդիսություններին, ընդհանրացնում այդ դպրոցների գործունեության արդյունքները:
Խառատյան Ա.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am