ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ, Նոյի նավ (եբր. տապան՝ նավ բառից. ըստ այլ մեկնության՝ տապան նշանակում է տապ կենալու, թաքնվելու, պահվելու տեղ՝ տապարան կամ թաքնարան), Նոյ Նահապետի՝ աստվածային հրահանգով պատրաստված նավը, որով փրկվեց մարդկային սերունդը՝ ապաստանելով Արարատ (Մասիս) լեռան գագաթին («Յոթներորդ ամսի քսանյոթին...», Ծննդ. 8.4): Նոյյան տապանի պատրաստման մասին պատմվում է Ծննդոց գրքում.
«...Արդ, դու քեզ համար քառակուսի փայտից տապան կշինես: Տապանը բաժանմունքներով
Նոյյան տապանին հար և նման տապանի ու մեծ Ջրհեղեղի վերաբերյալ հիշատակություններ կան նաև հնագույն ազգերի ավանդությունների մեջ: Հայ եկեղեցին Ս. Էջմիածնի Մայր տաճարում, ի թիվս այլ սուրբ մասունքների, պահում է նաև մի փայտի բեկոր՝ Նոյյան տապանից, որը, ըստ ավանդության, Մասիսի լանջին հրեշտակից ստացել է ս. Հակոբ Մծբնացին: Ցայսօր ողջ քրիստոնյա աշխարհը և գիտական հասարակայնությունը մեծ հետաքրքրությամբ են վերաբերվում Մասիս լեռանը՝ ջանալով նրա գագաթին հայտնաբերել Նոյյան տապան:
Սարգսյան Լ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am