ՊՈՂՈՍ Ա ՍՍԵՑԻ (ծ. թ. անհտ – 1382, Սիս), Ամենայն հայոց կաթողիկոս 1374-ից: Հաջորդել է Կոստանդին Ե Սսեցուն: Գահակալությունը զուգադիպել է Կիլիկյան Հայաստանի պետականության անկման ծանր ժամանակաշրջանին: Պայքարել է Կիլիկիայի թագավոր Լևոն Զ-ի լատինամոլ քաղաքականության դեմ: 1375-ին, երբ Եգիպտոսի սուլթանությունը գրավել է Սիսը, Լևոն Զ-ի, եպիսկոպոսների և իշխանների հետ գերեվարվել է Հալեպ, ապա՝ Կահիրե: Նույն տարվա վերջին վերադարձել է Սիս և աթոռակալել Հալեպի ամիրայի իշխանության ներքո:
Կաթողիկոսական գահին Պողոս Ա Սսեցուն հաջորդել է Թեոդորոս Բ Կիլիկեցին:
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 866:
Շատ դիտել են
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶ
Դիտումներ - 957
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am