Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Շահակ Ա Մանազկերտցի

 ՇԱՀԱԿ Ա ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻ (ծ. թ. անհտ –377), Ամենայն հայոց կաթողիկոս 373-ից: Աղբիանոսյանների տոհմից: Հաջորդել է Ներսես Ա Մեծին: Եղել է Մանազկերտի եպիսկոպոսը: Հայ կաթողիկոսներից առաջինն էր, որ Պապ թագավորի հրամանով ձեռնադրվել է ոչ թե Կեսարիայում, այլ` Հայաստանում: Պապ թագավորի եկեղեցական բարենորոգումների հանդեպ ցուցաբերել է համաձայնողական վերաբերմունք, իր են հեռու պահել Արշակունյաց Հայաստանում տեղի ունեցող քաղաքական անցուդարձերից: Կաթողիկոսական գահին Շական Ա Մանազկերտցուն հաջորդել է Զավեն Ա Մանազկերտցին:

                                                                                 Հարությունյան Հ.


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն,Ե., 1987: 

Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե., 1997:

Օրմանյան Մ., Ազգապատում, հ.1, ԿՊ, 1912:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am