ՇՈՌՈԹԻ Ս. ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻ, Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառի Շոռոթ գյուղի կենտրոնում (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Ջուլֆայի շրջանում): XIII դարից հիշատակվող եկեղեցու ներկայիս շենքը, ըստ շինարարական արձանագրության, կառուցվել է 1642-ին, գմբեթը 1704-ին վերակառուցել է Սիմեոն վարդապետը՝ շոռոթեցի Սամուելի և Էյվազի միջոցներով: XX դ. սկզբին տանիքի արմ. կողմում փոքր զանգակատուն է կանգնեցվել: Եկեղեցին խաչաձև մույթերով գմբեթավոր խոշոր բազիլիկ է, արմ-ից կից եռակամար գավիթ-սրահով, որն ավերվել է 1840-ի երկրաշարժից: Շոռոթի Ս. Հակոբ եկեղեցու հիմնական ծավալը կառուցված է բազալտով, իսկ բարձր, սլացիկ թմբուկով գմբեթը՝ աղյուսով: Գավթի փլատակներում գտնվում են մանուկ Հիսուսը գրկին Աստվածածնի հարթաքանդակը, XV–XVII դդ. խաչքարեր:
Հասրաթյան Մ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Սեդրակյան Ա., Հնութիւնք հայրենեաց ի գաւառին Երնջակու, Վաղարշապատ, 1872:
Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893:
Այվազյան Ա., Շոռոթի և Գաղի եկեղեցական ճարտարապետական հուշարձանները, «Էջմիածին», 1977, դ 5:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am