ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1992-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Առաջնորդանիստը՝ Ժնևի Ս. Հակոբ եկեղեցի: Հայկական աղբյուրներում Շվեյցարիան առաջին անգամ հիշատակվել է Մարտիրոս եպս. Երզընկացու (XV դ. 2-րդ կես) ճանապարհորական նոթերում (Հակոբյան Վ., «Մարտիրոս Երզընացու ճանապարհորդական նոթերը», «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ հաս. գիտ.», 1957, դ 6):
Շվեյցարահայ հոգևոր համայնքը ձևավորվել է 1960-ական թթ.: 1969-ին ստեղծվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Շվեյցարիայի հովվությունը: Նույն թվականին Ժնևում կառուցվել է Ս. Հակոբ եկեղեցին (ազգային բարերարներ Հակոբ Թոփալյանի, Շառլ Փիլիպոսյանի, Ժակ Գաբրալի նախաձեռնությամբ ու միջոցներով), կից գործում են մեկօրյա դպրոց, Հայ մշակութային կենտրոն և տիկնանց հանձնախումբ: 1992-ին Շվեյցարիայի թեմի առաջնորդ է նշանակվել Վիգեն եպս. Այքազյանը: Սակայն Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակը չի իրականացվել: Համայնքում ներկայումս, փաստորեն, գործում են երկու հոգևոր հովվություններ (հոգևոր խորհուրդներ). մեկը՝ երկրի ֆրանսախոս հատվածում (կենտրոնը՝ Ժնև), Աբել քհն. Օղլուգյանի գլխավորությամբ, մյուսը՝ գերմանախոս մասում, 1992-ից Ցյուրիխում հաստատված Շնորհք վրդ. Չեքիջյանի գլխավորությամբ: Հոգևոր վարչատարածքային այս երկու միավորները գտնվում են Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության (կենտրոնը՝ Փարիզ) իրավասության ներքո:
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Շատ դիտել են
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶ
Դիտումներ - 957
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am