ԾԻՍԱՄԱՏՅԱՆ. Ծիսականգրականություն, եկեղեցում գործածվող՝ գործնական-արարողական կիրառություն ունեցող սրբազան մատյաններ: Ծեսի և դրա հետ կապված ծիսամատյանի ձևավորումը կապված է Ընդհանրական եկեղեցու՝ որպես վարչական միավորի, կազմավորման հետ (1-ին դարի վերջ):
Ծիսամատյանի (առհասարակ ծիսական գրականությունը) սկըզբնավորվել է հին հրեական իրականությունում:
Իբրև այդպիսին Հին կտակարանում առկա են ծեսի (գլխավորաբար զոհաբերման և օծման) մի շարք նկարագրություններ (Ղևտ. 9.3–22, Ա Թագ. 16.13, Գ Թագ. 18.31–39 և այլն): Նոր կտակարանում (Մատթ. 3.11, Ղուկ. 3.21) ու Եպիփան Կիպրացու Ավետարանի մեկնության մեջ (Մատենադարան, ձեռ. դ 949, 4750) տրվում են Պատարագի և Մկրտության վաղագույն նկարագրություններ: Հայ եկեղեցու արարողակարգում առկա են Ավետարանը և Ժամագիրք, Շարակնոց, Ճաշոց, Հայսմավուրք, Տոնացույց, Խորհրդատետր-Պատարագամատույց, Մաշտոց ծիսամատյանիները: Առաջինները կիրառվում են Գիշերային, Առավոտյան, Արևագալի, Երեկոյան, Խաղաղական և Հանգստյան ժամասացություների ժամանակ, իսկ Մաշտոցը՝ անդաստանների գարնանացանն ու աշնանացանը, ջրօրհնեքը, պսակադրությունները, ննջեցյալների թաղումը, մանկանց մկրտությունը կատարելիս:
Հայ եկեղեցական մատենագրության մեջ ծեսի մասնակի նկարագրություններ տրվում են Ստեփանոս Սյունեցու, Խոսրով Անձևացու և Ներսես Լամբրոնացու՝ Ժամակարգությանը և Պատարագին նվիրված աշխատություններում:
Աղբյուրը՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am