ՍԱՀԱԿԱԴՈՒԽՏ, Սահակդուխտ (ծ. և մ. թթ. անհտ, թաղված է Գառնու ձորում), VIII դարի երգահան, երաժիշտ: Դվինի կաթողիկոս արանի ավագերեց Սահակի դուստրը, Ստեփանոս Սյունեցու քույրը: Պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի վկայությամբ, Սահակադուխտը մանուկ հասակից ընդունել է «զվարս կուսութեան» և Դվինից հեռանալուց հետո ցմահ ճգնել Գառնիի կիրճի անձավներից մեկում: Հոգևոր երգեր հորինելուց զատ, նրան թույլատրվել է մանուկներին ուսուցանել (վարագույրի հետևից): Ստեփանոս արք. Օրբելյանը հիշատակում է, որ Սահակադուխտն ավանդել է նաև երաժշտական արվեստ: Ըստ Մխիթար Այրիվանեցու, գրել է Ծննդյան և փոխման բազմաթիվ քաղցրեղանակ մեղեդիներ և կցուրդներ. «Սա արար տաղս բազումս եւ մեղեդիս եւ կցուրդս ծնընդեան եւ փոխմանն, յորոց մի է Սրբուհի Մարիամն»: «Սրբուհի Մարիամ» երգն ունի անհ ամաչափ տաղաչափություն և գրված է ակրոստիքոսով. տների առաջին տառերով հոդվում է բանաստեղծուհու անունը (Սահակադուխտ): Այդ երգի մասին հիշատակել է նաև Ստեփանոս Օրբելյանը, առաջին տան մի տարբերակ հրապարակել է Ղ. Ալիշանը: Երգի ամբողջական բնագիրը հետագայում հայտնաբերել և 1951-ին «Հասկ» ամսագրում հրատարակել է Նորայր Պողարյանը (Ծովական):
Նավոյան Մ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 878-878:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am