ՍԱՄՎԵԼ Ա ԱՐԾԿԵՑԻ [ծ. թ. անհտ, ք. Արծկե (Բզնունիք գավառ) – 526], Ամենայն հայոց կաթողիկոս 516-ից: Հաջորդել է Բաբկեն Ա Ոթմսեցուն: Սերել է Աղբիանոսյան տոհմից:
Սամվել Ա Արծկեցու օրոք 517-ին, երբ հոները ասպատակել են Հայաստանի գավառները, Մժեժ Գնունին միավորել է հայ որոշ իշխանների զորաուժը և ջախջախել հոներին: Այդ հաղթանակի համար պարսից արքան հետ է կանչել պարսիկ մարզպանին և Մժեժ Գնունուն նշանակել Հայաստանի մարզպան: Կաթողիկոսական գահին Սամվել Ա Արծկեցուն հաջորդել է Մուշե Ա Այլաբերցին:
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 884:
Շատ դիտել են
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶ
Դիտումներ - 957
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am