ՍԱՐԳԻՍ Բ ԱՋԱՏԱՐ (ծ. թ. անհտ – 1474,Վաղարշապատ), Ամենայն հայոց կաթողիկոս 1469-ից: Հաջորդել է Արիստակես Բ Աթոռակալին: 1460-ին եղել է Էջմիածնի կաթողիկոսական գահին առժամանակ տիրած Զաքարիայի օգնականը, 1462-ից՝ Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի, 1465-ից՝ Արիստակես Բ Աթոռակալի առաջին աթոռակիցը: «Աջատար» կոչվել է 1460-ին Լուսավորչի Աջը Էջմիածնից հափշտակելու և Թավրիզ տանելու համար (կաթողիկոս դառնալու նպատակով): Կաթողիկոս ընտրվելուց հետո փորձել է վերադարձնել Աջը, որը Զաքարիա Գ տարել էր Աղթամար: Այդ նպատակով Վրթանես եպիսկոպոսին հանձնարարել է Աղթամարի կաթողիկոսությունից Աջը գողանալ: Սակայն մինչ Սարգիս Բ Աջատարի նպատակը կիրագործվեր, մահացել է: 1470-ին աթոռակից է օծել Հովհաննես եպիսկոպոսին:
Կաթողիկոսական գահին Սարգիս Բ Աջատարին հաջորդել է Հովհաննես է Աջակիրը, որի օրոք էլ Լուսավորչի Աջը հասել է Էջմիածին:
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 896:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am