ՍԱՐԳԻՍ Դ ՎՐԱՍՏԱՆՑԻ (ծ. թ. անհտ – 1536), Ամենայն հայոց կաթողիկոս 1520-ից: Հաջորդել է Զաքարիա Բ Վաղարշապատցուն: Չնայած Զաքարիա Բ-ին աթոռակից ընտրվելուն, մինչև նրա մահը նստել է Վրաստանում՝ լինելով Վիրահայոց թեմի առաջնորդ: Սարգիս Դ Վրաստանցու գահակալության տարիները համընկել են թուրք-պարսկական պատերազմների վերսկսմանը, և հոգևոր-մշակութային ու շինարարական ձեռնարկումներից առավել իր խնդիրն է եղել Մայր աթոռը պահպանել վերահաս վտանգներից:
Դևրիկյան Վ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 896:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am