ՍՈՂՈՄՈՆ Ա ԳԱՌՆԵՑԻ [ծ. թ. անհտ, գ. Գառնի (Այրարատ նահանգի Մազազ գավառ) – 792], Ամենայն հայոց կաթողիկոս 791-ից: Հաջորդել է Հովաբ Ա Դվնեցուն: Սողոմոն Ա Գառնեցին ուսանել է Գեղարքունիքի Մաքենյաց, ապա՝ Ջավախքի Զրեսկ վանքում: Հետագայում ստանձնել է Զրեսկի միաբանության առաջնորդությունը: Աղվանից կաթողիկոս Միքայելի (707–744) հրավերով գլխավորել է Բերդ վանքի (Շամքոր) եկեղեց. ժողովը (740), որը դատապարտել է ամուսնությունը արյունակիցների միջև: Սողոմոն Ա Գառնեցին կաթողիկոս է ընտրվել զառամյալ հասակում: Վախճանվել է իր գահակալության տարին չբոլորած: Կաթողիկոսական գահին Սողոմոն Ա Գառնեցուն հաջորդել է Գևորգ Ա Բյուրականցին:
Կարապետյան Ա.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 915-916:
Շատ դիտել են
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶ
Դիտումներ - 957
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am