ՍՏԵՓԱՆՈՍ ԱՂԱՎՆԻ, Ստեփանոս Բ Աղավնի Զաքարյան (1777, Պրուսա – 1853, Իզմիր), Կ. Պոլսի հայոց պատրիարք 1831–39 և 1840–41-ին: Եպիսկոպոս է ձեռնադրվել 1816-ին: Ստեփանոս  Աղավնու պաշտոնավարության ընթացքում կատարվել են մի շարք կարևոր ձեռնարկումներ: 1834-ին Կ. Պոլսում բացվել է Ազգային հիվանդանոցը: 1832–38-ին նորոգվել է 16 եկեղեցի, կառուցվել են Թոփգափուի Ս. Նիկողայոս (1832), Գուզկունճուքի Ս. Լուսավորիչ (1835), Պեշիկթաշի Ս. Աստվածածին (1838) եկեղեցիները: Բացվել են Պեզճյան (Էյուպում), Ս. Սահակյան (Սամաթիայում), Ս. Ներսեսյան (Խասքյոյում) վարժարանները, Սկյուտարի ճեմարանը (1838):

1832-ին լույս է տեսել Կ. Պոլսի առաջին հայերեն թերթը՝ «Լրո գիր» անվամբ:

Ստեփանոս  Աղավնին սատարել է Արմաշի վանքի վարժարանի գործունեությանը:

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 923:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am