ՍՏԵՓԱՆՈՍ Ե ՍԱԼՄԱՍՏԵՑԻ, Կոստանդնուպոլսցի (ծ. թ. անհտ, Սալմաստ – 1567), Ամենայն հայոց կաթողիկոս 1545-ից, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, մատենագիր: Հաջորդել է Գրիգոր ԺԱ Բյուզանդացուն: Կրթությունն ստացել էԿ. Պոլսում, հմտացել լեզուների (պարսկերեն,թուրերեն արաբերեն, լատիներեն ևն) ուսումնասիրության և աստվածաբանության մեջ: Պաշտոնավարել է Լեհաստանի հայկական գաղթավայրերում: 1540-ին տեղափոխվել է Ս. Էջմիածին, նշանակվել Մաղարդի (Երնջակ) Ս. Ստեփանոս վանքի դպրոցի րաբունապետ, ուսուցանել բազմաթիվ աշակերտների, հռչակվել «քաջ րաբունապետ»:
Մայր աթոռի տնտեսական վիճակը բարելավելու միտումով աթոռակից կաթողիկոսներ է նշանակել նաև Բարսեղ Գ Վաղարշապատցուն և Գրիգոր Բ Վաղարշապատցուն, սակայն թուլացել է կաթողիկոսարանի կենտրոնամետ քաղաքականությունը:
1552-ին Լվովում Ստեփանոս Ե Սալմաստեցու վախճանվելու և իբր իր կտակի համաձայն այնտեղ կաթոլիկական ծեսով թաղվելու մասին կարծիքը ժխտվում է հիշատակարանի վկայություններով: Լվովի հայոց Մայր եկեղեցում նրա անունով կեղծ տապանաքարն ու արձանագրությունը հետապնդել են տեղի հայերին դավանափոխության մղելու նպատակ:
Կաթողիկոս. գահին Ստեփանոս Ե Սալմաստեցուն հաջորդել է Միքայել Ա Սեբաստացին:
Ութուջյան Ա.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 924-925:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am