Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ստեփանոս Սեբաստացի

 ՍՏԵՓԱՆՈՍ ՍԵԲԱՍՏԱՑԻ (նահ. 1387), նորվկա: Սեբաստիա քաղաքի Ս. Նշան եկեղեցու վանահայր, արքեպիսկոպոս: Մահմեդականների կողմից չարախոսվել է՝  իբրև մասնակից Սեբաստիա քաղաքի սելջուկ տիրակալ Բուրհանեդդին սուլթանի դեմ ծագած ապստամբության:

Ստեփանոս  Սեբաստացին, կաշառքով ազատելով Ս. Նշան եկեղեցու բոլոր վանականներին, ինքը երկու ավագագույն աբեղաների՝  Սեղբեստրոսի և Թորոսի հետ ներկայացել է Բուրհանեդդինին: Վերջինս պահանջել է, որ սրանք ուրանան Քրիստոսին: Մերժելով՝ երեքն էլ գլխատվել են հունիսի 23-ին:

                                                                                     

                                                                                                  Տեր-Դավթյան  Ք.  

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 928:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am