ՏԱՆՁԱՓԱՐԱԽ, մենաստան, ՀՀ Սյունիքի մարզում, Կապան քաղաքի շրջագծի մեջ մտնող Բեխ գյուղից հարավ-արևելք, անտառապատ բարձրադիր վայրում: Առաջին անգամ հիշատակվում է X դ., երբ Սյունյաց Վահան իշխանը, ըստ Ստեփանոս արք. Օրբելյանի, «հրաժարվեց աշխարհական կարգից, կրոնավորի տարազ հագավ ու երկար ժամանակ ճգնում էր Տանձափարախի սուրբ վկայարանում»: Տանձափարախ եղել է անապատ. պատմիչը նշում է, որ նրակրոնավորները «խարազնազգեստ ու սակավապետ էին»: Տանձափարախը լքվել և ավերվել է ուշ միջնադարում: XVII դ. 1-ին կեսին վերականգնվել է: Ինչպես հայտնում է XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցին, Տաթևի Մեծ անապատից Տեր Արիստակեսը «գնաց Տանձափարախ անվանված վայրը, այստեղ շինեց անապատ և մնաց մինչև իր կյանքի վերջը ու այստեղ թաղվեց. անապատը կա հաստատուն մինչև այսօր» (տեղի բնակչությունը այն կոչում է նաև «Արիստակես անապատ»):
Հասրաթյան Մ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1001:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am