ՏՐԴԱՏ (940-ական թթ. – մ.թ. անհտ), ճարտարապետ, քանդակագործ, Բագրատունիների թագավորական տան գլխավոր ճարտարապետը: Շինարարական Անիի Մայր տաճարըգործունեությունը կենտրոնացած է եղել հիմնականում Շիրակում: Կառուցել է Արգինայի կաթողիկոսարանի Կաթողիկե եկեղեցին (973–977), Կ. Պոլսի Ս. Սոֆիայի տաճարի գմբեթը (989–992), Անիի Մայր տաճարը (989–1001), Գագկաշեն Ս. Գրիգոր եկեղեցին (1001–10): Ենթադրաբար Տրդատին են վերագրվել նաև Հաղպատի վանքի Ս. Նշան, Սանահինի վանքի Ս. Ամենափրկիչ, Մարմաշենի վանքի գլխ., Անիի Ս. Փրկիչ եկեղեցիները, Արգինայի կաթողիկոսարանի համալիրը, Անիի Սմբատաշեն պարիսպը ևն: Տրդատի առաջին վավերական գործը Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսի պատվերով Արգինայում կառուցած եկեղեցին է, որտեղ ակնհայտ է ճարտարապետի նորարար. մոտեցումը և վաղ միջնադարյան ավանդույթների ստեղծագործ. կիրառումը: 980-ական թթ. Տրդատն արդեն նշանավոր, Հայաստանի սահմաններից դուրս ճանաչված ճարտարապետ էր: Նա է վերականգնել Կ. Պոլսի Ս. Սոֆիայի տաճարի՝ երկրաշարժից ավերված գմբեթը: Ըստ Ստեփանոս Տարոնեցու, երբ բյուզանդացի ճարտարապետները չեն կարողացել վերականգնել գմբեթը, Տրդատը «իմաստուն հանճարով» նախօրոք պատրաստել է մանրակերտը և նոր միայն վերակառուցել (31 մ-ից ավելի տրամագիծՍ. Սոֆիայի տաճաըը ունեցող) միջնադարյան ճարտարապետության հրաշալիքներից մեկը, «որ պայծառ էր քան զառաջինն»: Տրդատի կառուցած գմբեթը կանգուն է ավելի քան հազար տարի: 

Տրդատի ստեղծագործությունների գլուխգործոցը Անիի Մայր տաճարն է, որտեղ վաղ միջնադարյան գմբեթավոր բազիլիկների (Օձուն, Գայանե, Մրեն) հորինվածքը նոր հնչեղություն է ստացել՝ պայմանավորելով դարաշրջանի ճարտարապետական և գեղագիտական ըմբռնումները: Գագիկ Ա Բագրատունի թագավորի հանձնարարությամբ կառուցել է Անիում Ս. Գրիգոր (Գագկաշեն) եկեղեցին՝ նախօրինակ ունենալով  Զվարթնոց տաճարի հորինվածքը: Հիշարժան է եկեղեցու պատին Գագիկ արքայի քանդակը՝ կառույցի մանրակերտը ձեռքին: Գրեթե բոլորաքանդակ այս արձանում (միակը միջնադարյան հայկ. արվեստում) դրսևորվել է Տրդատի քանդակագործ. տաղանդը: Տրդատը կարևորել է մայրաքաղաք Անիի համայնապատկերում կառույցների քաղաքաշին. դերը, դիտողական ընկալման, համալիրային ներդաշնակման խնդիրները: Մեծ ազդեցություն է ունեցել հայկական ճարտարապետության հետագա զարգացման, ոճական նոր ուղղության և հորինվածքային  սկզբունքների ձևավորման գործում: Ունեցել է իր ստեղծագործ. դպրոցը, և նրա մտահղացումներն ու գաղափարներն իր ականացրել են աշակերտները, որոնք կերտել են զարգացած միջնադարի առաջնակարգ մոնում ենտալ շատ կառույցներ: 


                                                                                         Շախկյան  Գ.  

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան. գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1023-1024:

Տես նաև՝

Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ,  Տիեզերական պատմություն, Ե., 2000:

Թորամանյան Թ., Նյութեր հայկական  ճարտարապետության պատմության, [հ.] 2, Ե., 1948:

Լեվոնյան Գ., Ճարտարապետ Տրդատ Անեցին և իր գործերը,  «Էջմիածին», 1949, դ 1–2:

Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963:

Մնացականյան Ս. Խ., Վարպետաց վարպետներ Մանուել, Տրդատ, Մոմիկ, Ե., 1982:

Оганесян К.Л., Зодчий Трдат, Е., 1951.
Strzygowski J., Die Baukunst der Armenier und Europa,Wien, 1918.

Cuneo P., L’architettura della scuola regionali di Ani nell’ Armenia medievale, Roma, 1977.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am