ՎԱՐԴԱՆ ՀԱՂՊԱՏԵՑԻ (ծ. թ. անհտ – 1191/ 1195, Հաղպատ), մատենագիր, մանկավարժ:
Վարդան Հաղպատեցին եղել է սիրված մանկավարժ: Նրա աշակերտները մեծ հիացմունքով ու հարգանքով են հիշատակել իրենց ուսուցչին, անվանել նրան «սրբերի հայր», «քրիստոնյաների պարծանք», «եկեղեցու լուսավորիչ»:
Վարդան Հաղպատեցին, իբրև Հայ և Հույն եկեղեցիների միության սկզբունքային հակառակորդ, ընդդիմացել է Գրիգոր Դ Տղա կաթողիկոսի՝ միության նպատակով ձեռնարկած քայլերին, մասնակցել Հռոմկլայի եկեղեցական ժողովին և պաշտպանել «Հյուսիսային Կողմանց վարդապետների» (տես Արևելյան վարդապետներ)՝ Հայ առաքելական եկեղեցու ինքնուրույնությունն ապահովող տեսակետը: Հաղպատի և Սանահինի վարդապետները չեն ներկայացել ժողովին, այլ մյուս արևելյան վարդապետների հետ գրել ու ստորագրել են մերժողական նամակ՝ պաշտպանելով Հայ եկեղեցու ավանդույթները, հորդորել են կաթողիկոսին չընդունել Բյուզանդիայի առաջարկը: Նամակը ստորագրել է նաև Վարդան Հաղպատեցուն:
Մաթևոսյան Ռ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 968-969:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am