2015 թ. հոկտեմբերի 15-16-ը Երևանի պետական համալսարանի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպմամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովում քննարկվեցին հետևյալ հիմնախնդիրները՝ - Հայոց ցեղասպանություն. պատմություն, տեսություն, հիշողություն, աշխարհաքաղաքականություն, - Ցեղասպանության հետևանքների վերացման և հատուցման իրավաքաղաքական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները, - Հայոց ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ և արվեստում, - Մշակութային ցեղասպանություն` «Սպիտակ Եղեռն»: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն էին հայերենը, ռուսերենը, անգլերենը:
«Հայոց ցեղասպանության արտացոլումը արվեստում» նիստին Երնջանյան Լիլիթը հանդես եկավ Եղեռնի երաժշտական վերապրումները Ալան Հովհաննիսի երկերում: Զեկուցողը անդրադարձավ Կոմիտասի երկերին, նրան դիտարկելով որպես հոգևոր երաժշտության դասական մեծագույն օրինակ: Ինչպես նաև՝ երաժշտական գործիքների մասին, որոնցից էր «դուդուկը», որը հայրենիքի խորհրդանիշ էր դարձել սփյուռքահայությանը նկատմաբ: Ապա Պիպոյան Լիլիթը ներկայացրեց Սուրեն Պիպոյանի «Գաղթ» գեղանկարչական աշխատանքը: Նա խոսեց Ս. Պիպիյանի նկարչական գործերի մասին, ընդ որոմ քննարկեց օգտագործված գույնների թեման, որը կնեռարեր (մոխրագույնի երանգներից՝ մոնոխրոմը, ոսկեգույնի երանգներից՝ ավազագույնը): Պատկերներում նկարվել էին հայոց տարագրությունն ու տանջանքը, ամենանշանավորներից էր Կոմիտասի հեռացումը Էջմիածնից: Հետո հանդես եկավ Վարդանյան Սաթենիկը, ներկայացնելով Եղիշե Թադևոսյանի «Կարմիր Խաչելությունը»: Զեկուցողը անդրադարձավ «Կարմիր Խաչելությունը» կոչված պատկերին, ընդ որում կտեսնենք նկարչի տարապանքի ու հոգևոր ապրումների արտացոլումը՝ իր իսկ օգտագործած երանգներին մեջ: Երկինքը նկարված էր կարմրով, իսկ Քրիստոսի մարմնի գույնն էր կանաչակապույտը: Զեկուցողների շարքին էր նաև Քամալյան Մարգարիտան, որը ներկայացրեց «Հայոց Ցեղասպանությունը ֆրանսահայ նկարիչների աչքերով» նյութը: Նա անդրադարձավ սփյուրքահայ նկարիչների՝ ի մասնավորինս ֆրանսահայ նկարիչների մտածելակերպին ու հոգեբանական դրսևորման արտացոլումը իրենց արտադրած արվեստում: Ետքը հանդես եկան այլ զեկուցողն էր, ինչպես օրինակ՝ Շուխիկուլյան Տաթևիկն ու Ղազարյան Վիգենը և այլ մարդիկ: |