2018 թ. hունվարի 14-ին Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագի ժամանակ ընթերցվել է Արամ Ա. Կաթողիկոսի հայրապետական կոնդակը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին: «Ազատ ու անկախ ապրելու տենչը եւ կամքը, նո՛յնիսկ իմացեալ մահով, հայ ժողովուրդի դարաւոր պատմութեան ամէնէն յատկանշական երեւոյթներէն մէկը դարձած է` Հայկ Նահապետէն սկսեալ: Հարուստ է մեր պատմութիւնը բռնակալութեան դէմ հերոսական մարտնչումներով»,-նշեց Վեհափառը: |