Նորություններ
Տպել

 

ԵՊՀ-ում ապրիլի 17-ին  տեղի ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի  «Հավատի և բանականության հետքերով» և «Մարտին Լութեր. մի բարեպաշտ վանականի ըմբոստությունը» գրքերի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետների ղեկավարները, դասախոսներ,  ուսանողներ, հյուրեր և ուրիշներ:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը. «Գրքերի հեղինակ Հակոբ Սրբազանը մեր եկեղեցում հայտնի է ոչ միայն որպես եկեղեցական բարձր դասի գործիչ, այլև որպես գիտնական, աստվածաբան, մարդ, ով գիտի գիտական աշխատանքի համը: Մարդ, ում աշխատությունները մեծ արժեք են ներկայացնում բոլորիս համար»:

 Հավելենք, որ «Հավատի և բանականության հետքերով» գիրքը նվիրվում է Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 140-ամյակին, իսկ մյուսը՝ «Մարտին Լութեր. մի բարեպաշտ վանականի ըմբոստությունը»՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը  նշեց, որ միջոցառումը շատ կարևոր է ողջ ակադեմիական հանրության համար, ովքեր հետաքրքված են աստվածաբանական և կրոնագիտական հիմնախնդիրներով: Ժամկոչյանի խոսքով  հեղինակն առաջին գրքում փորձել է վեր հանել ընդհանրական եկեղեցու հավատքի, բանականության փոխհարաբերությունների հիմնախնդիրները, իսկ երկրորդ գրքում հեղինակը գիտական անաչառությամբ վերլուծում է լյութերականության կրոնադավանական առանձնահատկությունները: 

Այնուհետև գրքի հեղինակը՝ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը, շնորհակալություն հայտնեց երկու գրքերի մեկենասին՝ Գրիգոր Մովսիսյանին, նրա տիկնոջը Նաիրա Կարապետյանին, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին:

«Անահիտ» հրատարակչության տնօրեն Արտակ Ոսկանյանն էլ իր հերթին երախտիքի խոսք հայտնեց հեղինակներին, նման գիտական և արժեքավոր աշխատությունների համար: 

Շնորհանդեսի ավարտին գրքերի հեղինակներին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պարգևատրեց ԵՊՀ հուշամեդալով: 

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am