Նորություններ
Տպել

 2015 թ. հոկտեմբերի 15-16-ը Երևանի պետական համալսարանի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպմամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված  «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» միջազգային գիտաժողովը: 

Գիտաժողովում քննարկվեցին հետևյալ հիմնախնդիրները՝

- Հայոց ցեղասպանություն. պատմություն, տեսություն, հիշողություն, աշխարհաքաղաքականություն,

-  Ցեղասպանության հետևանքների վերացման և հատուցման իրավաքաղաքական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները,

-    Հայոց ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ և արվեստում,

-    Մշակութային ցեղասպանություն`  «Սպիտակ Եղեռն»:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն էին հայերենը, ռուսերենը, անգլերենը:

«Հայոց ցեղասպանության արտացոլումը արվեստում» նիստին Երնջանյան Լիլիթը հանդես եկավ Եղեռնի երաժշտական վերապրումները Ալան Հովհաննիսի երկերում: Զեկուցողը անդրադարձավ Կոմիտասի երկերին, նրան դիտարկելով որպես հոգևոր երաժշտության դասական մեծագույն օրինակ: Ինչպես նաև՝ երաժշտական գործիքների մասին, որոնցից էր «դուդուկը», որը

հայրենիքի խորհրդանիշ էր դարձել սփյուռքահայությանը նկատմաբ: Ապա Պիպոյան Լիլիթը ներկայացրեց Սուրեն Պիպոյանի «Գաղթ» գեղանկարչական աշխատանքը: Նա խոսեց Ս. Պիպիյանի նկարչական գործերի մասին, ընդ որոմ քննարկեց օգտագործված գույնների թեման, որը կնեռարեր (մոխրագույնի երանգներից՝ մոնոխրոմը, ոսկեգույնի երանգներից՝ ավազագույնը): Պատկերներում նկարվել էին հայոց տարագրությունն ու տանջանքը, ամենանշանավորներից էր Կոմիտասի հեռացումը Էջմիածնից:

Հետո հանդես եկավ Վարդանյան Սաթենիկը, ներկայացնելով Եղիշե Թադևոսյանի «Կարմիր Խաչելությունը»: Զեկուցողը անդրադարձավ «Կարմիր Խաչելությունը» կոչված պատկերին, ընդ որում կտեսնենք նկարչի տարապանքի ու հոգևոր ապրումների արտացոլումը՝ իր իսկ օգտագործած երանգներին մեջ: Երկինքը նկարված էր կարմրով, իսկ Քրիստոսի մարմնի գույնն էր կանաչակապույտը: Զեկուցողների շարքին էր նաև Քամալյան Մարգարիտան, որը ներկայացրեց «Հայոց Ցեղասպանությունը ֆրանսահայ նկարիչների աչքերով» նյութը: Նա անդրադարձավ սփյուրքահայ նկարիչների՝ ի մասնավորինս ֆրանսահայ նկարիչների մտածելակերպին ու հոգեբանական դրսևորման արտացոլումը իրենց արտադրած արվեստում: Ետքը հանդես եկան այլ զեկուցողն էր, ինչպես օրինակ՝ Շուխիկուլյան Տաթևիկն ու Ղազարյան Վիգենը և այլ մարդիկ:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am